
Մարտի դաշտում իրական հաղթողն Իրանի ժողովուրդն էր․ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է իրանցիներին
Իրանը պատերազմ չի փնտրում, բայց չի պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից․ այս մասին ասված է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից տարածած հայտարարության մեջ։
Խամենեին նաև հայտարարել է, որ Թեհրանը պահանջելու է փոխհատուցում իսրայելա-ամերիկյան հարձակումների պատճառված վնասների և զոհված իրանցիների արյան համար՝ նշելով, որ հակամարտության երրորդ փուլում «իրական հաղթողը» կրկին Իրանի ժողովուրդն էր։
Նա Իրանի բնակիչներին կոչ է արել շարունակել փողոց դուրս գալ ևս 40 օր՝ ցույց տալու իրենց աջակցությունը Իսլամական Հանրապետության իշխանությանը․ Խամենեին ընդգծել է, որ այդ աջակցությունը կարևոր է նաև ռազմական գործողությունների ավարտից հետո։


