
Պուտինը զինադադար է հայտարարել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Հարության կապակցույթամբ զինադադար է հայտարարել․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Դաշնության ԶՈւ-ն, գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ, Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև 2026 թվականի ապրիլի 12-ի օրվա վերջը հայտարարվում է զինադադար», – ասված է հայտարարության մեջ։
Կրեմլը նաև նշել է՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին՝ Զատկի զինադադարի հարցում։


