
Հայաստանն ունի ամենավատ օդը Անդրկովկասում․ IQAir
2025 թվականին Կովկասում ամենավատ օդի որակն ունեցել է Հայաստանը։ Երկիրը «Համաշխարհային օդի որակի զեկույցում» 2025 թվականին զբաղեցրել է 24-րդ տեղը՝ գրանցելով 26.9 միկրոգրամ PM2.5 մասնիկներ 1 խորանարդ մետրում, ինչը գերազանցում է թույլատրելի չափը 5-7 անգամ։
Կովկասում Ադրբեջանը միակ պետությունն է, որը ցույց է տվել օդի որակի աննշան բարելավում: Երկիրը 2025 թվականի IQAir վարկանիշային աղյուսակում հայտնվել է 59-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 49-րդ տեղից հետո:
Վրաստանը 2025 թվականի ցուցակում զբաղեցրել է 56-րդ տեղը։
PM2.5-ը սահմանվում է որպես մանր աէրոզոլային մասնիկներ, որոնց տրամագիծը մինչև 2.5 միկրոն է։ PM2.5-ն առաջանում է տրանսպորտային միջոցների արտանետումներից, ծանր արդյունաբերական գործընթացներից, էլեկտրաէներգիայի արտադրությունից, գյուղատնտեսությունից, շինարարությունից, ինչպես նաև ածխի և փայտի այրումից։
PM2.5-ի բնական աղբյուրներից են ավազամրրիկները, անտառային հրդեհները և հրաբխային ժայթքումները։


