
Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը․ Նարեկ Կարապետյան
Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, և կարող են քնած ժամանակ ուզածներն անել․ այսպես է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին սկսել իր ելույթը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին, համախմբման երազանքին, ու մեր երազանքն իրականացումը մեր Աստծունն է», – ասել է նա։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի խոսքով՝ ժողովուրդը կորցրել է հավատը երկրի հաջողություններին տարբեր շրջաններում չկատարված բազում խոստումների պատճառով։ Նա նաև հիշեցրեց՝ մեր պատմության ընթացքում, երբ հույսը խամրել է և թվացել, որ այլևս ելք չկա, հայ ժողովուրդը, միևնույնն է, կարողացել է շտկել մեջքը, քանի որ ասպարեզ են եկել գործիչներ, որոնք կարողացել են ոտքի կանգնեցնել երկիրը։
«Տասը ամիս առաջ, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում», – հայտարարեց նա։


