21 Նոյ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ելույթի գլխավոր թեզերը

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ելույթի գլխավոր թեզերը

  • Միասին անցած մեր այս ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում:
  • Այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է, և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես, միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին:
  • Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ:
  • Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ և յուրաքանչյուրիցդ, ՀՀ բոլոր քաղաքացիներից, ԼՂ փախստական դարձած մեր բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք:
  • Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես:
  • Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն ՀՀ պետական շահից:
  • Ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով:
  • Պետության ղեկավարի պարտքից է բխում, որ անհոգնել ու անընդհատ կրկնեմ, որ մենք շատ բաներ պետք է ավելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պետք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիորեն հասկանալու համար, որ հայրենիքը պետությունն է: