Արցախից հեռու ծնված արցախցիներին տուն տանել է պետք
Արցախի հայաթափմանը հաջորդած ամիսներին Հայաստանում ծնվել է ավելի քան 280 երեխա։ Նրանք լսելու են, որ հեռու սարերում տուն կամ տներ են ունեցել, իսկ դիմացի այգում՝ իր համար տնկած ծառ։ Իրենց տունը միայն նկարներով են ճանաչելու, բարբառով տանը, լավագույն դեպքում՝ Արցախի ներկայացուցչությունում են խոսելու։ Ծնողների համար այդ բարդ վիճակում նորածին փոքրիկները և՛ սփոփանք են, և՛ նոր խնդիրներ առաջացնող։ Տնից տուն տեղափոխվելիս փոքրիկների հարմարավետությունն առաջնային է, ինչը իրենից մեծ ծախսեր է ենթադրում, հոգեպես ծանր վիճակում գտնվող մայրիկներից՝ էլ հատուկ խնամք։ Դժվար է, բայց ապրել է պետք՝ ասում են արցախցի մայրերը։