16 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարսը բաց է, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Լարսը բաց է, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ տեղեկացնում են փրկարար ծառայությունից։



Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։



Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։



Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։