Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությունը։
Վերջինս, չնայած առողջական խնդիրներին, դատարան է բերվել բուժհաստատությունից՝ անվասայլակով։
Այսօր նրա պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացնելու վիրահատության նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն ստանալու համար։