Գլխավոր դատախազը խախտել է անմեղության կանխավարկածը. Արմեն Աշոտյան
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀԿ փոխնախագահ Արմենի Աշոտյանի քրեական գործը։
Նա նշել է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խախտել է անմեղության կանխավարկածը՝ հայտարարելով, թե քաղբանտարկյալներ չկան և բոլորը կոռուպցիայի գործեր են։
«Մինչև Նոր տարի տիկին գլխավոր դատախազը հրավիրվել էր Հանրային հեռուստատեսության եթեր և հայտարարել, որ քաղբանտարկյալներ չկան և բոլորը կոռուպցիայի գործեր են։ Բա եթե պիտակներից վատ են զգում, էս անմեղության կանխավարկածն ինչո՞ւ են բռնաբարում։ Այս դեպքում արդյոք անմեղության կանխավարկածը չի՞ բռնաբարվում, երբ տիկին գլխավոր դատախազը հայտարարում է քաղբանտարկյալներ ընկալվող մարդկանց գործերի շուրջ»,-ասել է նա։
Աշոտյանը նշել է նաև, որ 2013-ին լիազարությունները դադարեցված մարդը չի կարող 2015 թվականին վերագրվող հանցանքների վերաբերյալ լինել իրավական ներկայացուցիչ:
«Սա աբսուրդ է։ Ես հիմա պիտի ապացուցե՞մ, որ մածունը սպիտակ է։ Ձեզ տվել են 2 փաստաթուղթ՝ մեկը, որ այդ հիմնարկը 2017 թվականից չկա, մյուսը, որ հարգարժան տիկինը 2013-ից չի եղել կառույցի ղեկավար»,- ասել է Աշոտյանը: