16 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միանշանակ քաղբանտարկյալ է. Լևոն Զուրաբյանը Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացրել

Միանշանակ քաղբանտարկյալ է. Լևոն Զուրաբյանը Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացրել

Արմեն Աշոտյանը, ի տարբերություն իրական թալանչիների, ավելի շատ զբաղված էր իրական քաղաքականությամբ և շատ խիստ քննադատում էր իշխանություններին. դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով երաշխավորագիր էր ներկայացրել դատարան՝ Աշոտյանի կալանքը փոխելու համար։

 

«Մենք, թեև անհաշտ հակառակորդներ ենք Աշոտյանի հետ՝ քաղաքական առումով, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք վիշապ սպանողին դառնալ վիշապ։ Չպետք է թույլ տանք, որ էլեմենտար նորմերը խախտվեն»,֊ասել է նա՝ ընդգծելով, որ Աշոտյանը միանշանակ քաղբանտարկյալ է։

 

Նա նշել է, որիրավապահ համակարգը օգտագործվում է այս իշխանության կողմից, սկսել են «հատել կարմիր գծերը», և հանրությունը պետք է որոշի՝ թույլ տա՞լ դա, թե՞ ոչ: