26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ  չի արձանագրվել. ՊՆ պարզաբանումը

Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ  չի արձանագրվել. ՊՆ պարզաբանումը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զորակոչիկի մահվան մասին տեղեկությունների վերաբերյալ:

 

«Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում»,-տեղեկացրել են ՊՆ-ից։



Նշվում է, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։