16 Նոյ
2024
10.4° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպիպում են նախատեսում

Հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպիպում են նախատեսում

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ․ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում։

«Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ հանդիպմանը կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Հայաստանն ու Ադրբեջանը նաև պայմանավորվել էին  սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։