
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վահե Գևորգյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել 2021-ի սեպտեմբերին: