
Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն. Պատել
ԱՄՆ-ն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը. հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
Խոսելով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարած այցի մասին, Պատելն ասել է․ «Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն։ Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել: Համակարգող Լուի Բոնոն, պետքարտուղարը և այլք շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել դրանում»,- ասաց նա: