
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման. ՊԵԿ
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման․ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։
«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասել է Կարեն Թամազյանը։
Հայ-թուրքական սահմանը միակողմանի փակ է 1993 թվականից։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին ձեռք բերել ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: