Հին իրերը գուցե այնքան էլ պրակտիկ չեն, բայց մի յուրատեսակ էլեգանտություն կա դրանցից յուրաքանչյուրում։ Երբևէ նայե՞լ եք կանգառում իրենց տրանսպորտին սպասող մարդկանց դեմքերին։ Տեսնես ի՞նչ են մտածում։ Շտապո՞ւմ են, գուցե գնում են հարազատին վերջին հրաժեշտը տալու, գուցե ժամադրության են կամ պարզապես շտապում են աշխատանքի։ Էական չէ, նրանք բոլորն էլ իրար նման են։ Իսկ երբևէ նայե՞լ եք կանգառների, որոնք սպասում են տրանսպորտին սպասողներին։ Իսկ նրանք, տրանսպորտից «բեթար», չկան ու չկան։
Նայեք այս կանգառներին։ Սովետական պոստմոդեռնիզմի վերջին լուռ, բետոնե վկաները, որոնք դատարկ, անգործ սպասում են քանդվելու իրենց հերթին։ «Սովետի թվին» անգամ կանգառներն էին արվեստի գործ։
Աղվան Ասոյան