Փաստի առաջ ենք կանգնած, մշակութային օջախների ջարդ է տեղի ունենում. ՀՀ վաստակավոր արտիստ
«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ ընդդեմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու նախագծի:
ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ այսօր կանգնած ենք փաստի առաջ, քանի որ մշակութային օջախների ջարդ է տեղի ունենում:
«Ես չգիտեմ՝ կառավարությունը, իշխանությունը գիտակցո՞ւմ է դա, թե՞ սա իրենց համար հերթական պրոցես է, որը պետք է տանի դեպի պայծառ, լուսավոր ապագա:
Եթե ես իմանամ, որ դա արվում է հանուն ինչ-որ բանի, և համոզված լինեմ դրանում, կասեմ՝ փակե՛ք բոլոր թատրոնները, եթե դա անելով հզորացնում եք մեր պետությունը, ես համաձայն եմ: Еթե անում ենք՝ թուլացնելով մեր պետությունը, ազգային արժեքները, արմատները, ապա ես դեմ եմ, դեմ եմ, դեմ եմ»,- ABC media-ի հետ զրույցում ասաց դերասանը: