16 Ապր
2025
8° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր կեղծ հարևանները գալու են, լցվեն Սյունիք․ Օհանյան

Մեր կեղծ հարևանները գալու են, լցվեն Սյունիք․ Օհանյան

Ադրբեջանցիները գալու են ու լցվեն Սյունիք, եթե միջանցք լինի, Ալիևն իր բանակն է հզորացնում. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի  ճնշումները, ՀՀ֊ի հետ պարտադրանքի լեզվով խոսելը շարունակվում է և շարունակական է լինելու։ Խաղաղության օրակարգը կեղծ է, իշխանությունները լավ չեն պատկերացնում խաղաղության օրակարգը, այն խաբկանք է ՀՀ-ի համար»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, քանի որ պատերազմում պարտված իշխանությունը միշտ գտնվում է  ճնշման և պարտադրանքի ներքո։

«Խաղաղության օրակարգը միակողմանի օրակարգ է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից խաղաղության պարտադրանք՝ Հայաստանի նկատմամբ։ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, որովհետև ինքը շարունակական ձևով նոր պահանջ է ներկայացնում։ Մենք հասկանում ենք, որ  իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության՝ Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելով,, հիմա արդեն անցել են   Հայաստանին։ Ադրբեջանի և Թուրքիայի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ենթակառուցվածքների բացումը, իսկ մեզ համար ամբողջ Սյունյաց աշխարհը անվտանգության երաշխիք են հանդիսանում, որպեսզի կարողանան կապ ունենալ միմյանց միջև։

 

Երբ մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրի կետերին, դրանցում որևէ խոսք անգամ չի եղել այն պարտավորվածությունների մասին, որոնք իր վրա պետք է վերցնի նաև Ադրբեջանը»,- ասել է պատգամավորը։

Խոսելով ռազմական նոր սրացման հնարավորության մասին՝ Օհանյանը նշեց․

«Չեմ ուզում վախեցնել մեր ժողովրդին, բայց մշտապես պետք է պատրաստ լինել մեր երկրի պաշտպանությանը։ Ակնհայտ է, որ որտեղ ավարտվում են բանակցությունները, այնտեղ սկսվում են պատերազմական գործողությունները, դրա համար մենք մեր երկրի ապահովման խնդիրներում երկու առաջնահերթութուն պետք է տեսնենք՝ առաջինը ազգային երաշխիքների ձևավորումն է, երկրորդը՝ միջազգային երաշխիքների»։

Վերադառնալով «Զանգեզուրի միջանցքի» և ենթակառուցվածքների բացման մասին հարցին՝ Օհանյանն ասաց,, որ Սյունիքով ճանապարհի բացումը ոչինչ չի տալու։ 

«Սյունիքով ճանապարհը մեզ նաև տնտեսական առումով ոչինչ չի տալու, ընդամենը երկկողմանի ճնշումներ են լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի վրա․ ժողովրդագրական պատկերը փոխվելու է։ Ընդհակառակը՝ երկու ուղղությամբ ճնշումներ են լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լինելու են տնտեսական ճնշումներ և ժողովրդագրական պատկերի փոփոխություն։ Սյունիքում գալու են ու լցվեն մեր հակառակորդները, մեր կեղծ հարևանները, լինելու են տնտեսական ճնշումներ։ Դրա վառ օրինակը մենք Խորհրդային Միության շրջանում տեսել ենք, թե ինչպես են իրենք իրենց բնակչության թվաքանակն ավելացնում», – ասաց Օհանյանը։

Ռազմագերիներ