Քաղաքապետարանը հրապարակել է այն շենք-շինությունների ցանկը, որոնք, Օղակաձև այգու բարեկարգման շրջանակներում ենթակա են ապամոնտաժման։ ABC media-ն նախկինում անդրադարձել էր այս թեմային՝ մտահոգություն հայտնելով, որ քաղաքապետարանի ներկայացրած տրամաբանության շրջանակներում քանդման է ենթակա նաև Շախմատի տունը։
Մեզ հետ զրույցում քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրեց, որ Շախմատի տունը մնալու է իր տեղում և որևէ մեկը չի պատրաստվում այն ապամոնտաժել, նույնիսկ խոստացավ, որ շրջակայքն ավելի է բարեկարգվելու։
Հարցին, թե արդյոք «Multi Wellness» կենտրոնը կամ այլ կառույցներ նույնպես գտնվում են քանդման ենթակա շինությունների ցանկում, Կոստանյանը պատասխանեց, որ այդ հատվածը տվյալ ներդրումային ծրագրում ներառված չէ։
Քանդման ենթակա շինություններն են՝
Տաշիր պիցցա,
Լաբիրինտ,
Նովելլա մյուզիք հոլ,
Մոնտանա մյուզիք հաուս,
Հուկահ լաունջ & Ռումս,
և այլ շինություններ, կրպակներ։