Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ-Ադլ» սուննի խմբավորման երկու բազաների ուղղությամբ։
Ավելի վաղ Թեհրանը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսին և Սիրիային։
Իրանի կողմից ահաբեկչական համարվող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը երեկ հարձակումներ էր իրականացրել սահմանամերձ շրջաններում իրանական անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա:
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, թե Իրանի հասցրած հարվածներից 2 երեխա է զոհվել, ևս 3 մարդ վիրավոր է։ Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի ժամանակավոր հավատարմատարը, ում բողոքի նոտա են ներկայացրել։