Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում. այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ X-ի իր միկրոբլոգում։
«Առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 օպերատիվ բազայից, որոնք տեղակայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում ու Իջևանում», – նշված է գրառման մեջ։