17 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Արամ Ղազարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ․ այս մասին որոշումը ընդգրկված է Կառավարության՝ հունվարի 18-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արամ Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,- նշված է որոշման մեջ:

«Պատրաստ եմ մեծ նվիրումով և պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները և նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասել է Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։ 2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։