Ադրբեջանից հնչող հայտարարություններն առաջին հերթին «պրեսինգ» են ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ իրենց օրակարգն առավելագույն հնարավորություններով իրացնելու համար. խրհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն, ըստ էության, Հայաստանից պահանջում է 8 գյուղ, որոնցից 4-ն ունեն անկլավի կարգավիճակ։
«Ալիևը ցանկանում է նաև փաստաթղթավորված ստանալ 2020-2021 թվականների ընթացքում ադրբեջանական զորքերի ՀՀ-ի տարածք ներխուժած այդ հատվածների լեգիտիմացումը, որը, տարբեր գնահատականներով, 200 քառակուսի կիլոմետր տարածք է կազմում»,- նշել է պատգամավորը։