17 Նոյ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև. Լավրով

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածություններում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ  վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը», -ասել է Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: