17 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ոչ միայն դիվանագիտական նրբություններին չի տիրապետում, այլև բանակցային գործընթացից է անտեղյակ. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը ոչ միայն դիվանագիտական նրբություններին չի տիրապետում, այլև բանակցային գործընթացից է անտեղյակ. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը իր արտահայտած մտքերով  ցույց տվեց, որ ինքը բացարձակ չի տիրապետում ոչ միայն դիվանագիտական նրբություններին, այլ անգամ ամենատարրական բանակցային գործընթացին․ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է’ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։  

«Նա չի էլ հասկանում, որ գոյություն ունի  նմանատիպ հարցերի վերաբերյալ միջազգային իրավունք և նաև կանոններ։ Նա ոչ մի բանակցային սկզբունքների մասին չխոսեց, եթե ուշադիր լինեք, ինքը թե՛ դրանից առաջ,  թե՛ նաև  երեկ  խոսում էր այնպիսի կրիտիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և  հակադարձում է, իսկ հայկական կողմից չկա որևէ սկզբունքի շուրջ հստակ մոտեցում։ Երկու օրինակ բերեմ` ավելի ընկալելի լինելու համար։ Միգազգային իրավունքի տեսակետից, այդ թվում՝ ԵՀԱԿ-ը դեռ 2017 թվականի  մշակված ղեկավար փաստաթղթերի հիման վրա՝ սկզբունքներից կարևորը այն է, թե ինչ մոտեցմամվ ես դու մտնում բանակցությունների մեջ»,- նշել է Մինասյանը։  

Նրա խոսքով՝ Ալիևը հայտարարում է, որ  ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, և դրանով է պայմանավորված, որ օկուպացված  տարածքներից, ինքը զորքերը չի ուզում դուրս բերել․ այս դիրքորոշմանը հայկական կողմը ոչ մի հակադաձում չի անում։  

«Եթե բանակցային փաթեթ է մտել Ալմա-Աթայի  հայտնի հռչակագիրը և, եթե դու խոսում ես անգամ տիրապետման տակ գտնվող տարածքի և սահմանագծի մասին, ապա այդ պահի դրությամբ պետք է խոսել, իսկ այդ պահի դրությամբ սահմանագիծը շփման գիծն էր, որտեղ հայկական իշխանության ներքո գտնվող տարածքները գտնվում են Հայաստանի իրավազորության ներքո»,- ասել է պատգամավորը։