Այս գործի քննությամբ հիմնովին և անխոցելոիորեն չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում այս ողբերգությունն իրականացնելու հնարավորությունը. այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ազատի կացարանի հրդեհից զոհված զինծառայողների գործով փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Չեմ ասում՝ եղել է, չի եղել, ասում եմ չի հերքվել, վարույթ իրականացնող մարմինը չի իրականացրել համապատասխան աշխատանք, որպեսզի մենք անեինք հետևություն, որ դիվերսիան բացառվում է»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այլ վարկածներ, օրինակ՝ պետական դավաճանության, դիզվառելիքի վաճառքի, թշնամու հետ հնարավոր կապի մասին ևս չեն հերքվել։
«Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք ահամոզված են, որ իրենց որդիները հրդեհից առաջ մահացած են եղել կամ եղել են անգիտակից: Իսկ հրդեհը հետքերը թաքցնելու կամ հանրությանը շեղելու նպատակ է հետապնդում»,-ասել է նա: