17 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա ուղիղ հարված էր մեր բանակին, բայց օրը կգա և այս մութ ողբերգության բոլոր մանրամասները կպարզվեն․  Գասպարյանը՝ Ազատի կացարանի հրդեհի մասին

Սա ուղիղ հարված էր մեր բանակին, բայց օրը կգա և այս մութ ողբերգության բոլոր մանրամասները կպարզվեն․  Գասպարյանը՝ Ազատի կացարանի հրդեհի մասին

Մեկ տարի առաջ՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկվեց հրդեհ. զոհվեցին տղաներ, մի քանիսը՝ հրաշքով փրկվեցին, ընթացավ դատ-դատաստան, ընդունվեցին վճիռներ, որոշումներ, բայց գլխավոր հարցի պատասխանն այդպես էլ չլսեցինք. Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը «Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում խոսել է 1 տարի առաջ Ազատ գյուղում կացարանի հրդեհի չբացահայտված պատճառների մասին։



«Փաշինյանական խունտան խնդիրը կոծկելու և իրական պատկերը չներկայացնելու մարտավարություն կիրառեց․ քննությունը չմեկնարկած՝ բանակային կորպուսի ղեկավար կազմին փոխելուց և բանակը գլխատելուց, մինչև անհեթեթ պատճառաբանություններ, որոնք այդպես էլ բանական և մտածող ոչ մի մարդու համար համոզիչ չէին: Վստահ եմ՝ օրը կգա և այդպես էլ մութ մնացած այս ողբերգության բոլոր մանրամասները կպարզվեն: Սա ուղիղ հարված է մեր բանակին, մեր էությանը, մեր անվտանգության գլխավոր երաշխավորին, որի դերակատարումն իշխող քաղաքական ոհմակը փորձում է նսեմացնել և հավասարեցնել զրոյի»,- ասել է Գասպարյանը։


Քաղաքագետի խոսքով՝ Ալիևը հարցազրույց է տալիս, խոսում Հայաստանի հանձնելիք գյուղերի մասին, Հայաստանի իշխանությունը չի պատասխանում այդ պնդումներին կամ փաստին, գալիս է ԱԺ, մեզ հիմարի տեղ դրած՝ խոսում ինչ-որ Զանգեզուրի միջանցքի մասին, թե բա՝ այդ միջանցքի քննարկման հարցը միշտ էլ օրակարգային է եղել, որ դա իրենց դիվանագիտության տապալումը չէ, այլ նախկինների մեղավորությունը, մեկ ուրիշ պաշտոնյա էլ՝ ձյան հոսքին է մեղադրում, պաշտպանական դիրքերի անիմաստության մասին խոսում, իհարկե՝ տողատակերով, երրորդն էլ՝ խոսում թալանի մասին: Այսինքն՝ թեման լղոզում են, մեղավոր կարգում և խուսափում սեփական կործանարար մեղքերի պատասխանատվությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում։