22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Եմենի հուսիներին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Եմենի հուսիներին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել Եմենի հուսիներին ճամբարներին.ապստամբական շարժման օբյեկտներին. տեղեկացնում էր Associated Press-ը։

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օգտագործել են նավերից արձակված Tomahawk հրթիռներ, ինչպես նաև կործանիչներ։ Դրանց թիրախում եղել են հուսիների պահեստարաններն ու այն վայրերը, որտեղից հրթիռներ են արձակում։

Տարբեր տվյալներով` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան առնվազն 35 հարված են հասցրել հուսիների օբյեկտներին։ Նշվում էր, որ սպանվել է  «Անսար Ալլահ» խմբավորման առնվազն երեք բարձրաստիճան ներկայացուցիչ։