Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Թուրքիայի խորհրդարանը 287 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
ՆԱՏՕ-ի անդամներից շատերը Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտն ավելի վաղ էին վավերացրել, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեց հետաձգել գործընթացը և, բացի այդ, վավերացնել յուրաքանչյուր երկրի ընդունումն առանձին:
Արդյունքում Ֆինլանդիան ավարտեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը նախորդ տարվա ապրիլին, իսկ Շվեդիան դեռ չի ավարտել այն։
Այժմ Շվեդիայի հայտը չի վավերացրել միայն Հունգարիան։
Շվեդիան տասնամյակներ շարունակ չի միացել ռազմական դաշինքներին, բայց ռուս-ուկրաինականի հակամարտությունից հետո նման որոշում է կայացրել։