Հրեշավոր արարք է սպանել սեփական քաղաքացիներին․ Պեսկովը` Ուկրաինային
Պեսկովը «հրեշավոր արարք» է անվանել այն, որ Կիևը սպանել է իր քաղաքացիներին, որոնք պետք է տանը լինեին 24 ժամվա ընթացքում։
Զելենսկիի հայտարարությանը, թե Ուկրաինան կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել ԻԼ-76-ի կործանման առնչությամբ, Պեսկովն արձագանքել է նշելով. «Եթե նա նկատի ունի Կիևի հանցագործությունների հետաքննությունը, դա, միանշանակ, անհրաժեշտ է»։
Պոսկովը խոսել է նաև գերիների փոխանակման շարունակականության մասին` ասելով, որ հեռանկարիների մասին դեռ ոչինչ ասել չի կարող։
Հիշեցնենք, որհունվարի 24-ին Բելգորոդի շրջանում կործանվել էր ԻԼ-76 ռուսական ռազմական ինքնաթիռը, որով տեղափոխում էին ուկրայինացի 65 գերիների փոխանակման համար, զոհվել են ինչպես գերիները, այնպես էլ ինքնաթիռի անձնակազմն ու ուղեկցող ՌԴ Զու զինծառայողները։