ՀՀ-ում օդի աղտոտվածության հարցը շարունակում է մնալ օրակարգային խնդիր
Ըստ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության՝ ԵՄ-ում հնարավոր
կլիներ խուսափել բազմահազար մահերից, եթե կախված մասնիկների կոնցենտրացիաները համապատասխանեին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած կոնցենտրացիաների հետ: Տեղեկացրել
է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Օդի աղտոտվածության ազդեցությունն առաջացնում կամ խորացնում է որոշ
հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, ասթման
և շաքարային դիաբեդը: Չնայած, որ 2005-ի համեմատ 2021 թվականին օդի աղտոտվածության
պատճառով մահացությունների թիվը նվազել է 41%-ով, այդուամենայնիվ, վտանգը չի նվազել,
ինչն էլ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների և վերագրելի մահերի: