
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հուսիների թիրախներին հարվածել են
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում ապստամբ հուսիների «Անսար Ալլահ» շարժման թիրախներին․ այս մասին հայտնում է հուսիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հարձակման է ենթարկվել Հոդեյդա նավահանգստային քաղաքի Ալ-Ջաբբան շրջանը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին։
Հուսիները հունվարի 31-ին հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Սաադա քաղաքի՝ համանուն նահանգի վարչական կենտրոնին։ Համաձայն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ զինվորականները հուսիների կողմից վերահսկվող տարածքում հարվածել են «երկիր-օդ» տեսակի հրթիռին, որը «անմիջական վտանգ էր ներկայացնում ամերիկյան ինքնաթիռների համար»: