25 Հոտ
2024
14.8° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայքարը կսկսվի, եթե տրանսպորտը թանկանա․ Հայկ Մարության

Պայքարը կսկսվի, եթե տրանսպորտը թանկանա․ Հայկ Մարության

Որքան էլ հասարակական տրանսպորտը լավը կամ վատը լինի, այն պետք է բնակչի գրպանին հարմար լինի ու չթանկանա. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ավագանու արդեն նախկին անդամ Հայկ Մարությանը։

«Ընտրությունների ժամանակ ասել են, որ լինելու են էլեկտրական ավտոբուսներ, ընտրությունները անցան՝ խոստումները ևս։ Հիմա էլ խոսում են հասարակական տրանսպորտի թանկացման մասին։ Ես միշտ ասել եմ, որ 150 դրամ դարձնելը անգամ թանկ է բնակչի համար, որովհետև այդ 50 դրամը նրանց համար հացի գումարն է»,-  ասել է Հայկ Մարությանը։

Տրանսպորտի թանկացման նախագիծը ընդունվելու է՝ վստահեցնում է Մարությանը։ Լրագրողի հարցին, թե ձեր թիմը չի կարող պայքարել այդ նախագծի ընդունման դեմ, Մարությանը պատասխանեց․ «Լավ էլի։ Այդ պայքարը կսկսի, երբ տրանսպորտը արդեն թանկացած կլինի»։

Վերջերս տարածված բողոքները, թե Հայկ Մարությանի օրոք Հայաստան ներկրված ավտոբուսները թանկ ու որակյալ չեն, զարմացնում է Մարությանին։ «Իմ օրոք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, օրենքի շրջանակում այդ ավտոբուսների մի մասը ներմուծվեցին, հետո պաշտոնից ազատեցին»,֊ասում է նա։