
Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին Յարխուշտայով ու չդադարող ծափերով
Երևանի կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանին։
Նրա սաները և գործընկերները Գինոսյանին վերջին հրաժեշտը տվեցին Յարխուշտայով։
Հիշեցնենք, որ Գագիկ Գինոսյանը մահացել էր փետրվարի 6-ին, սրտի կաթվածից, նա 58 տարեկան էր։ Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։