28 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն կարող է պայմաններ ստեղծել ԼՂ վերադառնալ ցանկացողների համար. Գալուզին

ՌԴ-ն կարող է պայմաններ ստեղծել ԼՂ վերադառնալ ցանկացողների համար. Գալուզին

ԼՂ-ն այժմ ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով, ցավոք, ԼՂ հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր։

«Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,-ասել է նա։