22 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը կարող է տարիներ տևել

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը կարող է տարիներ տևել

Նոր F-16 կործանիչների մատակարարումը ԱՄՆ-ից Թուրքիա, կարող է տևել մի քանի տարի՝ մինչև 2028-29 թվականը, գրում է թուրքական Hürriyet թերթը։



F-16 կործանիչների գնման վերաբերյալ Թուրքիայի հայտի քննարկման 15 օրն ավարտվել է, վաճառքի հետ կապված առարկություններ չկան:

 

«Ավարտվեց Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնելու վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի վերանայման և առարկությունների շրջանը, և գործարքը պաշտոնապես հաստատվեց Կոնգրեսի կողմից: Այժմ բանակցություններ կսկսվեն արտադրողի և համապատասխան գերատեսչությունների միջև: Նոր ինքնաթիռների մատակարարումը կարող է հետաձգվել պատվերների մեծ քանակի պատճառով», – հաղորդում է հրատարակությունը։

 

40 Block 70 F-16 կործանիչների վաճառքից հետո կարևոր կետ է դրա մատակարարման ժամկետները: Ըստ հետազոտական ծառայությունների կողմից հրապարակված զեկույցի՝ անցած սեպտեմբերից արտադրողն արդեն ուներ ավելի քան 140 պատվեր, և որ ամսական արտադրական հզորությունը 4 է: Ըստ հաշվարկների՝ Թուրքիան պետք է ստանա առաջին նոր F-16 Block 70 ինքնաթիռը 2028 կամ 2029 թվականներին: