ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքից զոհվածների անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հարակից դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ էր կրել։