28 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԿՄ անդամ է հանկարծամահ եղել․ Ներքին Հանդի դիրքերում 4 զոհերը ևս ԵԿՄ անդամներ են

ԵԿՄ անդամ է հանկարծամահ եղել․ Ներքին Հանդի դիրքերում 4 զոհերը ևս ԵԿՄ անդամներ են

Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։

Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորականների միության վարչությունից։

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ այսօր Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝

Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,

Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,

Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։

Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: