Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այլևս չի աշխատելու նախարարի պաշտոնում։
Նա ամփոփել է իր աշխատանքային գործունեությունը և շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ընձեռնված հնարավորության համար։
«Երբ 2020թ նոյեմբերի 20ը ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»,-գրել է նա։