16 Նոյ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինային զենքի մատակարարաման հեռանկարները և արևմտյան շահերը

Ուկրաինային զենքի մատակարարաման հեռանկարները և արևմտյան շահերը

ԱՄՆ-ի կառավարությունը նախատսում է, F16 բազմաֆունկցիոնալ կործանիչների, հակառադարային հրթիռների, հրետանային «խելացի» արկերի և այլ տիպի զենք ու զինամթերքի  մատակարարում ուկրաիանական կողմին։ Այս օգնության ծրագրի արժողությունը կազմելու է 61 միլիարդ դոլար, և այն հանձնվել է Կոնգրեսի հավանությանը։  Ամերիկյան կառավարության տվյալներով՝ Ուկրաինայի զինուժը ռազմամթերքի լուրջ պակաս ունի, և չի կարողանում համարժեք արձագանքել ռազմաճակատի երկայնքով ռուսական գրոհներին։[C11] 

 

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում արևմտյան երկրները Ուկրաինային հատկացրել էին բազմամիլիարդանոց օգնություն, որն իր մեջ ներառում էր մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա, հրետանային համալիրներ և Արևելաեվրոպական երկրներում մնացած, Խորհրդային արտադրության MiG-29 կործանիչներ։ Սակայն, այս օգնությունը չունեցավ բեկումնային նշանակություն, այլ տվեց միայն կարճաժամկետ արդյունքներ։ Շուտով, ռուսական կողմը համալրեց իր կորուստները, վերականգնեց իր նախկին դիրքերը և, նույնիսկ, ունեցավ մի փոքր առաջխաղացում ռազմաճակատում։ Չնայած այս հակասական արդյունքներին` ԱՄՆ-ի և ԵՄ-ի տարբեր պետական պաշտոնյաներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենը, ինչպես նաև արևմտյան ուղեղային կենտրոնների գիտաշխատողների մի ստվար հատված, կարծում է, որ Ուկրաինային տրվող օգնության և ֆինանսավորման շարունակականությունը կարող է բեկում մտցնել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ, ի վերջո, հանգեցնել Ռուսաստանի պարտությանը և Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը։

 

Այսպես, օրինակ՝ Կառնեգիի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով բաժնի գիտաշխատողների կարծիքով ուկրաիանական պատերազմը ամենևին էլ չի մտել փակուղի։ Նրանց պնդմամբ, մշակված և ավելի արդյունավետ ֆինանասավորման մոդելը Ուկրաինային կօժտի  գործողությունների ազատությամբ և Ռուսաստանի հետ ուժի դիրքերից խոսելու կարողությամբ։ Ինչն էլ, ըստ Կառնեգիի հմնադրամի տեսաբանների, ի վերջո Ռուսաստանին կստիպի խաղաղության գնալ։ Այստեղ պետք է արձանագրել, որ և՛ արևմտյան պաշտոնյաների, և՛ ուղեղային կենտրոնների հնչեցրած կարծիքները չափազանց առավելապաշտական են։ Եվ հատակապես այն մասով, որ Ուկրաինան կարող է հաղթել պատերազմը։ Ռուսաստանը Խորհրդային միությունից ժառանգություն է ստացել հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա, որը կուտակավել էր «Սառը պատերազմի» տարիներին։ Բացի այս, ռուսներն ունեն ռազմական արդյունաբերություն, որը, ԱՄՆ-ից հետո, երկրորդն է համարվում աշխարհում։ Եվ, եթե սրան գումարենք Ուկրաինայից չորս անգամ ավելի շատ մարդկային ռեսուսները, ապա ուկրաինական կողմի հաղթանակի մասին ցանկացած եզրակացություն անիմաստ է դառնում։ Նաև պետք է արձանագրել, որ Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյան ջանքերը այնքան էլ իրենց չեն արդարացրել, և հիմա, Ուկրաինային արևմտյան մատակարարումներին ի պատասխան, Ռուսաստանը ռազմամթերք և տեխնիկա է ստանում Չինաստանից, Իրանից և Հյուսիսային Կորեայից։ Միարժեք, միամտություն կլինի կարծելը, որ Արևմուտքը հաշվի չի առնում այս բոլոր փաստերը։ Սրա մասին, իր հարցազրույցներից մեկում, խոսել էր  ամերիկյան զինված ուժերի նախկին գեներալ, Կենտրոնական հետախուզության վարչության նախկին պետ Դեյվիդ Փեթրեուսը։ Ով նշել էր, որ եթե նույնիսկ Ուկրաինան ստանա բոլոր փաթեթներով նախատեսվող օգնությունը, միևնույնն է, նրա համար, գրեթե անհնար է լինելու հաղթահարել ռուսների կողմից կառուցված «Սուրովիկինի» պաշտպանության գիծը, որն իր մեջ ներառում է բազմաշերտ պաշտպանական ենթակառուցվածքներ։

 

Մի շարք արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ ռազմական օգնությունը չի հանգեցնի Ուկրաինայի լիակատար հաղթանակին։ Բայց դա, ըստ նրանց, կարող է մեկուսացնել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքում, և ստիպել ռուսներին հրաժարվել Եվրոպայում իրենց հետագա էքսպանսիոն ծրագրերից։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստարկը ևս թույլ է հիմնավորված։ Եթե, թեորետիկորեն, Ռուսաստանը ընդլայնի իր ռազմական գործողությունների աշխարհագրությունը, ապա անխուսափելիորեն կբախվի ՆԱՏՕ-ի հետ։ Հավաքական Արևմուտքը Միացյալ Նահանգների հետ միասին ունի մի քանի անգամ ավելի շատ զինտեխնիկա, օդուժ, ֆինանսներ և մարդկային ռեսուրսներ, քան Ռուսաստանը։ Սրա մասին է վկայում մի շարք  վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ուսումնասիրությունները, ինչպիսիք են Global Firepower-ը, Daily Express-ը, International Institute for Strategic Studies-ը և այլն։ Ուսումնասիրելով այս ուղեղային կենտրոնների տվյալները՝ ներկայացնում ենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի հարաբերակցության միջինացված տվյալները։

 

Ուկրաինային զենքի մատակարարաման հեռանկարները և արևմտյան շահերը

 

 Այսպիսով անհիմն է մտածելը, որ Ռուսաստանը կձգտի ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության հաշվին տարածքներ ընդլայնել։ Միակ սեգմենտը, որտեղ Ռուսաստանը և Արևմուտք ունեն հավասարակշռություն, դա միջուկային սպառազինությունն է։ Սակայն հասկանալի պատճառներով, ոչ մի կողմ այն չի օգտագործի, քանի որ դա կհանգեցնի երկկողմանի երաշխավորված ոչնչացման։ Պատճառը, որի համար Արևմուտքը զինում է Ուկրաինային, ոչ այնքան Ուկրաինայի, որպես, այսպես կոչված ժողովրդավարության հաղթանակն է ընդդեմ բռնապետական Ռուսաստանի, կամ հակամարտության լոկալիզացումը, այլ այն, որ հակամարտության շարունակականությունը կարող է ուժասպառ անել Ռուսաստանին։ Արյունաքամ եղած և թուլացած Ռուսաստանը չի կարող մնալ, որպես աշխարհաքաղաքական բևեռ։ Արևմուտքի հաշվարկը կայանում է նրանում, որ երկարատև պատերազմը կհանգեցնի իշխանափոխության, կամ էլ կառաջացնի լուրջ դժգոհություններ Ռուսաստանի ներսում։ Երկու դեպքում էլ թուլացած Ռոուսաստանը, Արևմուտքի հետ հարաբերվելիս, ստիպված կլինի առավել զիջող դիրքերից հանդես գալ։ Իր հերթին էլ, Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող է ստիպել Ռուսաստանին հրաժարվել գերտերությանը բնորոշ ամբիցիաներից, ինչպես մի անգամ դա եղավ Խորհրդային միության փլուզումից հետո, և դադարել ունենալ, որևէ ներազդեցություն աշխարհակարգի փոփոխության հարցում։ Գործընթացների այսպիսի զարգացումը հնարավորություն կստեղծի ԱՄՆ-ի և իր դաշնակիցների համար, առավել արդյունավետ կենտրոնացնել ջանքերը, իրենց մյուս աշխարհաքաղաքական հակառակորդին՝ Չինաստանին մեկուսացնելու համար։



Արևմուտքի և ԱՄՆ-ի այս ռազմավարության իրականացումը կախված է լինելու երեք հիմնական հանգամանքից։ Նրանից, թե ինչքանո՞վ արդյունավետ կօգտագործի Ուկրաիանան իրեն հատակացվելիք օգնությունը։ Ինչքանո՞վ Ռուսաստանը արդյունավետ կօգտագործի իր մոբիլիզացիոն ռեսուրսները։ Եվ վերջապես, այստեղ ոչ վերջին դերը կխաղան ամերիկյան ընտրությունները, որի արդյունքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կարող է պարզապես փոխել ռազմավարական առաջնայնությունները։   


Աշոտ Բարեքյան