Համաձայն ենք սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամենավերջում թողնելով էքսկլավային հարցերը․ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն՝ ամփոփ
Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին` հրաժարվելով ընդունել որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ:
Որպեսզի զորքերն այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։
Համաձայն ենք սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում, ապա անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։
Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքակություն վարել ՀՀ նկատմամբ։ Ադրբեջանն ասում է՝ «տվեքայն, ինչուզումեմբանակցայինեղանակով, հակառակդեպքում՝կվերցնեմպատերազմով»: