27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն չի մեկնաբանում Վահան Քերոբյանի մասին լուրը

ԱԱԾ-ն չի մեկնաբանում Վահան Քերոբյանի մասին լուրը

Մամուլում տեղեկություն է տարածվել Վահան Քերոբյանի՝ ԱԱԾ-ում լինելու մասին։

ԱԱԾ-ից ABC media-ին ասացին, որ տեղեկությունը չեն մեկնաբանում՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին։

Ավելի վաղ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ABC media-ի հետ զրույցում հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Քրեական գործերով մանրամասներ չենք հայտնում, նախաքննական գաղտնիք է»,-նշել էր Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիայի դեպք էր բացահայտվել։

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել էր 6 անձ։ Նրանց թվում էին եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ինչպես նաև

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։