27 Նոյ
2024
3° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ինչ զենք է ուզում գնել Ուկրաինան Թուրքիայից

Հայտնի է՝ ինչ զենք է ուզում գնել Ուկրաինան Թուրքիայից

Ուկրաինայի կառավարությունը ցանկանում էր 5-րդ սերնդի KAAN կործանիչներ գնել Թուրքիայից․ CNN TÜRK-ի եթերում հայտարարել է Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Մենք ոչ միայն դրանք գնելու ենք, այլև օգտագործելու ենք, գիտենք նաև, թե որտեղ ենք դրանք կիրառելու»,- ասում է նա։

Բոդնարը խոստովանել է, որ ուկրաինական ձեռնարկությունները ներգրավված են այս կործանիչի շարժիչի մշակման մեջ։ Նա հայտարարել է, որ մրցույթը շահել են դեռ հատուկ գործողության մեկնարկից առաջ։

KAAN-ը թուրքական հինգերորդ սերնդի կործանիչ է, նրա դիզայնը ներկայացվել է 2013թ. Ինքնաթիռը մշակման փուլում է։

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենքի մատակարարման հետևանքների մասին։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Կիևի ռեժիմին։