18 Նոյ
2024
8° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա. «Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա. «Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

«Միասին» շարժումը փետրվարի 20-ին` 16։30–ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման անդամներն այդ մասին հայտարարեցին ասուլիսի ժամանակ։

«Մենք այս պահանջի համար հիմնավորում ենք նախապատրաստել` 100 պատճառ, որով մենք հանդես կգանք հանրահավաքի ժամանակ։ Մենք այդ օրը սկզբից կգնանք «Եռաբլուր» պանթեոն, հետո կհավաքվենք Ազատության հրապարակում»,– ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով` «Միասին» շարժումն ուզում է օգնել Փաշինյանին ազատվել պատասխանատվությունից։
«Սա իր ուսերի բեռը չէ, նա չի կարողանում սա տանել, ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու»,– ասել էԱրամ Սարգսյանը։

Շարժման անդամները մյուս քաղաքական ուժերին կոչ են անում միանալ իրենց, այդ թվում` 35 ընդդիմադիր պատգամավորներին։