Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի երկու ամսով տնային կալանքը
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվիի երկու ամսով տնային կալանքը։
Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Քննչական կոմիտեն քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացվում էր, որ նշված գործով մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններից մեկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: