Լարված իրավիճակ է Կարմիր Խաչի մոտ
Հայկական Կարմիր խաչի մոտ լարված իրավիճակ է։
Աննա Եղիազարյանին չեն թողնում մուտք գործել շենք։ Ոստիկաններն այս պահին բանակցում են նրա հետ։
Հիշեցնենք, որ խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ ընկերությունը 1/3 ուժով համագումար էր անցկացրել և նախագահ էին ընտրել Աննա Եղիազարյանին։ Հաջորդիվ, ՀԿԽԸ–ն հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու հիմա ինքնագործունեությամբ է զբաղվում։