ՌԴ ՀՕՊ համակարգերը Բրյանսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։
«Ուկրաինական զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնելու փորձը կասեցվել է»,- գրել է նա։
Նահանգապետը հավելել է, որ տուժածներ և ավերածություններ չկան։ Շտապ օգնության ծառայությունները տեղում են։
Անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին տեղեկությունը հաստատել են ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ դա տեղի է ունեցել մոտավորապես ժամը 7:30-ին։