17 Նոյ
2024
8.2° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան հայտարարել է ռուսական ակտիվները վաճառելու մտադրության մասին

Ուկրաինան հայտարարել է ռուսական ակտիվները վաճառելու մտադրության մասին

Կիևի իշխանությունները պատրաստվում են վաճառել ռուսական հարյուրավոր ակտիվներ, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել, հայտարարել է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալը՝ Տոկիոյում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ընթացքում։



«Մենք նախատեսում ենք վաճառել պատժամիջոցների տակ գտնվող ակտիվները, այս պահին ունենք 691 այդպիսի ակտիվ»,- ասաց նա։


Կովալը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ակտիվների մասին է խոսքը։



Արևմտյան երկրներն իրենց հերթին ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների մոտավորապես կեսը՝ մոտ 300 միլիարդ դոլար։ Գրեթե անմիջապես խոսակցություններ էին սկսվել, որ Արևմուտքը կբռնագրավի այդ միջոցները, և Կիևը մեկ անգամ չէ, որ ցանկություն է հայտնել դրանք ստանալու:


 
Մոսկվան ռուսական ակտիվների սառեցումն անվանել է գողություն և զգուշացրել, որ նման անօրինական գործողությունները հետևանքներ կունենան Արևմուտքի հեղինակության վրա ներդրողների շրջանում: