
ՀՀ դպրոցականները 1 ոսկե, 2 բրոնզե մեդալների են արժանացել
Ռումինիայի Պլոշետ քաղաքի նախաձեռնած ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական էջից։
Օլիմպիադային մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
ՀՀ թիմից ոսկե մեդալի է արժանացել Ալեքս Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Աբրահամյանն ու Սևակ Եգորյանը։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Սամվել Աբելյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Հայաստանի թիմը InfO(1)CUP միջազգային 7-րդ օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե մեդալի։