Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Եռաբլուրում էին
Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին։
Արցախցի պաշտոնյաները շրջեցին պանթեոնում և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմաններին։
«Եռաբլուր» այցելածների թվում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու մի շարք պատգամավորներ։